Այսօրվա ժամանակակից և անընդհատ զարգացման ձգտող ոլորտներում շատ տարածված են տրանսպորտային բեռնափոխադրումները, որոնք ուղեկցվում են լրացուցիչ ծառայություններով` բեռի ձևակերպմամբ, փաթեթավորմամբ, ապահովագրությամբ և այլն: Բեռնափոխադրման կազմակերպումը պահանջում է բավականին եռանդ և ժամանակ: Շատ կարևոր նշանակություն ունի նաև բեռի մակնշումն ու որակյալ փաթեթավորումը:

 

Բեռը սովորաբար փոխադրվում է համապատասխան տարայով, առանց տարայի և ապրանքի առանձին մասերի փաթեթավորմամբ: Երբեմն հիմնական տարաից բացի պահանջվում է նաև լրացուցիչ փաթեթավորում: Այս դեպքում օգտագործվում են բազմաթիվ նյութեր և ամրակցումներ, որոնք զերծ են պահում բեռը վնասվածքներից և բեռնաբարձման\բեռնաթափման աշխատանքները դարձնում են ավելի հարմարավետ:

 

Փաթեթավորումը լինում է երեք տեսակի`

 

Սպառողական-առաջնայինփաթեթավորում, ստացողինառաքմանհամար                                                                                                                               

Լրացուցիչ-արկղերի և ծածկաշապիկների տեսքով, որոնք զերծ են պահում արտաքին ազդեցություններից(մթնոլորտային երևույթներ):

 

Տրանսպորտային -պաշտպանիչ դեր է կատարում մեխանիկական վնասվածքներից (երկաթյա, փայտյա, խավաքարտյա արկղեր, տակառներ):

 

Վնացվածքներից խուսափելու և անվտանգության համար փաթեթավորումից բացի պետք է պահպանել փոխադրման, տեխափոխման կանոնները:

 

Բեռի վրա կարող են ներգործել  արտաքին ազդեցության երևույթներ: Դրանք են`

 

  • Մեխանիկական

 

  • Կլիմայական

 

  • Կենսաբանական

 

 

Այս դասերը իրենց մեջ ներառում են մթնոլորտային երևույթները, հարվածները, քերվածքները, շրջապատող միջավայրի կլիմայական պայմանները և միջատների, կրծողների միջամտությամբ վնասվածքները:

Բեռի փաթեթավորումը պետք է համապատասխան լինի ընդունված միջազգային ստանդարտներին և պահանջներին, հարմարավետ լինի բարձման համար, չզբաղեցնի զգալի տարածություն և չկորցնի իր ապրանքային տեսքը մինչև տեղափոխման ավարտը:

 

Տարաների համար մշակված են ընդհանուր ստանդարտներին համապատասխանող փաթեթավորումներ:

 

Ապրանքի մակնշումը կատարվում է փաթեթավորման վրա:

 

Ապրանքի մակնշում-փաթեթավորման վրա գծանշումն է, որոնց միջոցով հնարավոր է իմանալ բեռի բնույթը:

 

Բեռի մակնշում-ներառում է իր մեջ տեղեկատվություն ստացողի մասին, առաքման հասցեն, ուղարկողի մասին տվյալներ, տեղեկատվություն քաշի և չափի մասին:

 

 

 

Անվանում                                      Նշան                                             Նշանակություն

 

Փխրուն, Զգույշ 

 

 Փխրուն, զգույշ վերաբերմունք

 Պաշտպանել արևային ճառագայթներից

 

 Բեռը պետք է պաշտպանել արևային լույսից և ճառագայթներից

 Պաշտպանել խոնավությունից

 

 Խոնավությունից պաշտպանման անհրաժեշտություն

 Պաշտպանել ճառագայթումից

 

 Պաշտպանել ցանկացած տիպի ճառագայթումից, որոնք կարող են ազդեցություն ունենալ բեռիվրա:

 Ջերմաստիճանի սահմանափակում

 

 Ջերմաստիճանի լայնքաչափ, որի պայմաններում պետք է պահպանել բեռը:

 Արագ փչացող բեռ

 

 Բեռ, որը ենթակա է պահպանման և տեխափոխման հատուկ ջերմաստիճանի 

պայմաններում `հետագա փչացումից խուսափելու համար:

 Հերմետիկ փաթեթավորում

 

 

Հերմետիկ փաթեթավորում-

պահպանման,տեխափոխման ժամանակ փաթեթը չի թույլատրվում բացել:

 Կեռչանով չբարձրացնել

 

 Բեռի բարձրացման համար կեռչանի օգտագործումը արգելվում է:

 Ամրակներ

 

 Ամրակներ բեռի բարձրացման և բեռնաթափման համար:

 Բեռնասայլակով բարձրացումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

 

 Ցույց է տալիս այն տեղերը, որտեղ բեռնասայլակի օգտագործումը արգելվում է:

 Վերև

 

 Բեռի ուղղահայաց ճիշտ դրվածքը:

 Բարձր ացնել անմիջաբար միայն բեռը

 

 Բեռի բարձրացումը կատարվում անմիջաբար բեռից,փաթեթավորումից 

բարձրացումը արգելվում է: 

 Բացել այստեղ

 

 Փաթեթավորումը բացել այս տեղում:

 Պաշտպանել ռադիոակտիվ ճառագայթներից

 

 Ռադիոակտիվ ճառագայթի ներթափանցումը կարող է 

քայքայել և փչացնել բեռը:

 Չգլորել

 

 Բեռի գլորումից և տատանումից խուսափել:

 Չսեղմել

 

 Փաթեթավորումը չպետք է սեղմվի նշված տեղերում:

 Սեղմել այստեղ

 

 Ցույց է նալիս, թե որտեղից բռնել բեռը սեղմակներով:

 Հարկաշարքերի դասավորվածության 

սահմանափակում

 

 

Նույնանման բեռների մաքսիմալ քանակություն, որոնց կարելի է դասավորել մեկը մյուսի վրա:

n-թույլատրելիքանակությանսահմանափակում:

 Դասակարգումը մեկը մյուսի վրա 

սահմանափակված է

 

 Այս նշանով բեռի դասակարգումը մեկը մյուսի վրա տեղափոխման և

հետագա պահպանման ժամանակ արգելվում է:

 Բեռների դասակարգումը և դասավորումը մեկը 

մյուսի վրա արգելվում է

 

 Այս նշանով բեռի դասակարգումը մեկը մյուսի վրա տեղափոխման և 

հետագա պահպանման ժամանակ արգելվում է:

 Արևադարձային, տրոպիկական փաթեթավորում

 

 

Բեռը այս նշանով մակնշվում է այն դեպքում, երբ բեռնաբարձման\բեռնաթափման, տեղափոխման և պահպանման արդյունքում փաթեթավորման վնասվածքը կարող է հանգեցնել բեռի փչացմանը, արևադարձային կլիմայական ազդեցությունից:

T-արևադարձային(տրոպիկական) փաթեփավորման նշան

00-00-փաթեթավորմանամիսևտարի:

 Ծանրության կենտրոն

 

 Նշանը ցույց է տալիս բեռի ծանրության կենտրոնը: Մակնշումեն, երբ ծանրության կենտրոնը չի համապատասխանում երկրաչափական 

ծանրության կենտրոնին:

 Եղանաձ և բեռնիչ մեքենաների  արգելում

 

 Եղանաձ և բեռնի չմեքենաների օգտագործումը արգելվում է: