Պայմանագիր № A -------
ավտոմոբիլային տրանսպորտով բեռափոխադրման

 

 ք. Երևան

«»________20__թ.

 

 «ԴԱՆՏՐԱՆՍ»  ՍՊԸ-ն , այսուհետ` «Կատարող», իդեմստնօրենԴ.Գ. Հայրապետյանի, րը գործում է Կանոնադրության հիման վրա, միկողմից «----------»ՍՊԸ-նայսուհետ`  «Պատվիրատու»  ի դեմս տնօրեն ----------------ի, որը գործում է Կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (երկուսը միասին այսուհետ «Կողմեր»), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`


 

 

 1. Պայմանագրիառարկան


1.1 Կատարողը համապատասխան վճարման դիմաց պարտավորվում է իր ականացնել Պատվիրատուի հանձնարարությունները վերջինիս հաշվին` կապված մեքենաներով արտահանման-ներմուծման և տրանզիտային բեռնափոխադրումների կազմակերպման հետ, ինչպես նաև խառը հանձնարարականներ ԱՊՀ, Եվրոպայի և այլ 3-րդ երկրներով:

 

2. Ընդհանուր պայմաններ


2.1.Համաձայն սույն պայմանագրի Կատարողն ըստ հայտերի կազմակերպում է մեքենաներով բեռնափոխադրումներ և հաշվարկներ է կատարում տրանսպորտային ընթացակարգի բոլոր մասնակիցների հետ
2.2.Կոնկրետ փոխադրումների իրականացման պայմանները, ինչպես նաև բեռնափոխադրումների կատարման համար անհրաժեշտ գործողությունները համաձայնեցվում են երկկողմանի հայտերով: Հայտը կազմում է սույն պայմանագրի անբաժանելի մասը: Սույն պայմանագրի պայմանների պարզաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում պետք է առաջնորդվել հայտում ներկայացված պայմաններով: Կողմերի միջև ֆաքսիմելային և այլ հաղորդակցության միջոցներով ստացված փաստաթղթերի կրկնօրինակները ունեն իրավաբանական ուժ: Հայտը համարվում է հաստատված, եթե այն ստորագրված է Կողմերի կողմից և վավերացված է նրանց կնիքով:
2.3.Փոխադրման ենթակա բեռի ընդունումն իրականացվում է բեռն ուղարկողի համապատասխան ապրանքաուղեկցող փաստաթղթերով:
2.4.Յուրաքանչյուր բեռնափոխադրման փաստը, ինչպես նաև Կողմերի միջև փոխադարձ հաշվարկները, հաստատվում են աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ընդունման-հանձնման համապատասխան ակտով:
2.5.Կողմերն իրենց գործունեության ժամանակ պետք է առաջնորդվեն սույն պայմանագրի դրույթներով, Մաքսային օրենսդրության միջազգային բեռնափոխադրումների համաձայնագրով ԾԺկ գրքի կիրառմամբ (TIR/ԾԺկ կոնվենցիա), Միջազգային բեռնափոխադրումների համաձայնագրի կոնվենցիայով (ԽԺկթ/CMR), Եվրոպական համաձայնագրով` վտանգավոր բեռների ճանապարհային փոխադրումների մասին օրենքով (ԺԿկԿթ/ADR), վարորդների աշխատանքային ռեժիմի և հանգստի մասին Եվրոպական համաձայնագրով (ժհՁՀ), ինչպես նաև այն երկրների օրենսդրությամբ, որոնց տարածքով իրականացվում է բեռնափոխադրումը:

 


3. Բեռնափոխադրման կազմակերպման և իրականացման կարգը 

 

3.1.Պատվիրատուն բեռնափոխադրման նախօրյակին` 48 ժամից ոչ ուշ, պարտավոր է Կատարողին ներկայացնել (հնարավոր է նաև ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով) բեռնափոխադրման հայտը (այսուհետև` Հայտ)՝ վավերացված Պատվիրատուի կնիքով, որում նշված են փոխադրման իրականացման անհրաժեշտ տվյալները (երթուղին, ավտոմեքենաների քանակը, բեռի անվանումը, քաշը, ծավալը, բեռնման ամիս, ամսաթիվը, ժամը, բեռնաբարձման և բեռնաթափման վայրերի հասցեները, մաքսային ձևակերպումը, ուղարկող և ստացող ընկերությունների անվանումները, բեռնման և բեռնաթափման համար պատասխանատուների տվյալների հեռախոսահամարները, սահմանի հատումը, բեռնափոխադրման ժամկետը, ծառայությունների արժեքը, վճարման պայմանները և ժամկետները, անհրաժեշտ հատուկ պայմանները և այլն):
3.2. Կատարողը Պատվիրատուին հետ է ուղարկում իր կնիքով (կամ դրոշմակնիք) վավերացված Հայտը, որը վկայում է Հայտի պայմանների ընդունման մասին:
Ըստ համաձայնեցված բեռնափոխադրումների` Կատարողը Պատվիրատուին հայտնում է բեռնափոխադրման համար նախատեսված ավտոմեքենաների անհրաժեշտ տվյալները:


_____________ Կատարող                                                                                                                                   _____________ Պատվիրատու

 

4. Կողմերի պարտականությունները


4.1. Կատարողը պարտավորվում է.
4.1.1.Ժամանակին (բեռնման պահից առնվազն պայմանավորված ժամկետից մեկ օր առաջ) գրավոր համաձայնություն տալ Պատվիրատուի հայտին և հայտի մեջ նշված պայմաններին կամ մերժել այն: Գրավոր համաձայնության պահից սկսած Հայտը համարվում է կատարման ենթակա, և Կողմերից որևէ մեկի հրաժարումը կարող է տուգանքի վճարման հիմք հանդիսանալ:
4.1.2. Կատարողը պարտավորվում է իրականացնել փոխադրա-առաքման սպասարկում համաձայն Հայտի:
4.1.3.Կողմերի միջև փոխհամաձայնեցված ժամկետում, բեռնաբարձումը կազմակերպելու նպատակով տրամադրել տեխնիկապես սարքին վիճակում գտնվող փոխադրամիջոց:
4.1.4.Հետևել Պատվիրատուի անցման երթուղու վերաբերյալ բոլոր հրահանգներին:
4.1.5.Անմիջապես տեղեկացնել Պատվիրատուին ցանկացած խնդիրների և ուշացումների մասին, որոնք կծագեն բեռնման/բեռնաթափման, ինչպես նաև տեղափոխման ժամանակ:
4.1.6.Կազմակերպել բեռնում/բեռնաթափում, բեռի ընդունման/հանձնման պատշաճ հսկողություն, բեռի վիճակի արտաքին ստուգում, ինչպես նաև բեռնափոխադրման հետ կապված այլ աշխատանքների և ծառայությունների իրականացում, եթե դրանք ներառված են հայտում:
4.1.7.Պատվիրատուի ցանկության դեպքում հայտի պահանջների սահմաններում տրամադրել հրատապ տեղեկություն պատվերի իրականացման վերաբերյալ:
4.1.8.Անհրաժեշտության դեպքում հրաժարվել Պատվիրատուի հրահանգներից, մասնավորապես բեռը վնասելու վտանգի ի հայտ գալու, մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ժամանակ: Կատարողը պետք է նախապես ստանա Պատվիրատուի թույլտվությունը նման դեպքերի համար:
4.1.9.Պատվիրատուի վերաբերյալ չեզոքություն պահել, պաշտպանել նրա շահերը, չհրապարակել Պատվիրատուի, նրա բեռի և փոխադրման սխեմայի (ծրագրի) վերաբերյալ տեղեկություններ:
4.1.10.Իրականացնել տրանսպորտային միջոցի բեռնման/բեռնաթափման վերահսկողություն՝ հաշվի առնելով բեռի բաշխումը ըստ առանցքների: Կատարել բեռների տեղերի քանակական հաշվարկ, արտաքինից ստուգել փաթեթավորման և մակնիշավորման վիճակը: Բեռնափոխադրման ընթացքում վերոհիշյալի իրականացման անհնարինության, ինչպես նաև որևիցե հակասությունների դեպքում, որոնք կարող են վնաս հասցնել բեռին, Կատարողը, չլքելով բեռնման վայրը, պարտավոր է տեղյակ պահել այդ մասին Պատվիրատուին և անել հիմնավորված և անհրաժեշտ նշումներ CMR բեռնագրում:
4.1.11.Բանավոր կամ գրավոր ձևով տեղեկացնել Պատվիրատուին այն բոլոր խնդիրների և լրացուցիչ ծախսերի մասին, որոնք ծագել են բեռնափոխադրման ժամանակ:
4.1.12.Տեղյակ պահել Պատվիրատուին հարկադիր ուշացումների և այլ անկանխատեսելի դեպքերի մասին, որոնք խոչընդոտում են ճիշտ ժամանակին բեռնափոխադրման իրականացմանը:

4.2. Պատվիրատուն պարտավորվում է.
4.2.1.Ժամանակին (բարձման պայմանավորված ժամկետից առնվազն երեք աշխատանքային օր առաջ) տալ Կատարողին միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրման կազմակերպման հայտը:
4.2.2.Նախապատրաստել բեռները բարձման և տեղափոխման համար ըստ Կատարողի հետ համաձայեցված Հայտի և սույն պայմանագրի:
4.2.3. Կատարողին ժամանակին տրամադրել փոխադրա-առաքման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ ամբողջ և արժանահավատ տեղեկությունները:
4.2.4.Միջազգային բեռնափոխադրում իրականացնելու ժամանակ ապահովել բեռների և մեքենաների բարձումը, ինչպես նաև մաքսային զննումը (CMR և TIR-CARNET, ապրանքատրանսպորտային ապրանքագրերի և բեռների համար այլ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում, որոնք կապահովեն անարգել անցում ուղարկող, ստացող և տրանզիտային երկրների պետական սահմաններով) 48 ժամվա ընթացքում` մեքենան բարձման համար տրամադրլու պահից սկսած : 
4.2.5. Կատարել անհրաժեշտ ձևակերպումներ և անհրաժեշտության դեպքում Կատարողին տրամադրել ապրանքա-տրասպորտային, մաքսային և այլ ապրանքաուղեկցող փաստաթղթեր (սերտիֆիկատ, թույլտվություն, վկայական և այլն), որոնք անհրաժեշտ են պետական սահմաններով մեքենաների անարգել անցումն ապահովելու համար:
4.2.6. Կատարողի հետ գրավոր համաձայնեցնել նշված ծառայություններից յուրաքանչյուրի սակագինը կամ ամբողջ ծառայությունների ընդհանուր արժեքը:
4.2.7.Բեռների վերահասցեավորման կամ Հայտի պայմանների փոփոխության դեպքում մեքենաների հավելյալ անցած ճանապարհը վճարվում է երկկողմ համաձայնությամբ որոշված լրացուցիչ սակագնով:
4.2.8. Կատարած աշխատանքների արձանագրությունը ստանալուց հետո Պատվիրատուն ստորագրում է այն և մեկ օրինակ ուղարկում Կատարողին:
4.2.9. Պատվիրատուի մեղքով տրանսպորտային միջոցի գերբեռնվածությասն դեպքում վերջինս փոխհատուցում է ծախսերը, որոնք վճարել է Կատարողը վերահսկող, չափող վայրերում (կշեռք):
4.2.10. Պատվիրատուի մեղքով հսկիչ-չափիչ ուղեկալներում արտանորմատիվային քաշով բեռի հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը ենթակա է Պատվիրատուի կողմից փոխհատուցման:

 


_____________ Կատարող                                                                                                                                   _____________ Պատվիրատու

 


5. Հաշվարկման կարգը


5.1.Տրանսպորտա-առաքման ծառայությունների համար Պատվիրատուի և Կատարողի միջև հաշվարկները կատարվում են Հայտում նշված տարադրամով:
5.2.Պատվիրատուն վճարումը կատարում է Կատարողի բանկային հաշվին ներկայացրեած հաշիվների համաձայն: Կատարողի հաշիվների վճարումը կատարվում է Հայտի և սույն Պայմանագրի Հավելվածների համաձայն: Հաշվի ուղարկումը թույլատրվում է ինչպես ֆաքսով, այնպես էլ էլեկտրոնային փոստով՝ հետագայում բնագրի ներկայացման պայմանով: Վճարման ամսաթիվը համարվում է Պատվիրատուի հաշվից գումարի դուրս գրման օրը:
5.3.Դրամային միջոցների փոխանցման բանկային հանձնարարագրում Պատվիրատուն նշում է պայմանագրի և ներկայացման հաշվեհամարները, համաձայն որի կատարվում է վճարումը: Սույն Պայմանագրի հետ կապված բանկային ծախսերը կատարվում են Պատվիրատուի հաշվից:

 

6. Կողմերի պատասխանատվությունը


6.1.Կողմերը պատասխանատվություն են կրում միմյանց հանդեպ սույն Պայմանագրի պայմաններից ելնող իրենց չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պարտավորությունների համար:
6.2.Կողմը, ով խախտել է Պայմանագրով նախատեսած իր պարտավորությունները, պետք է առանց հապաղման ուղղի այդ խախտումները՝ տեղյակ պահելով մյուս Կողմին:
6.3. Կատարողը պատասխանատվություն է կրում բեռների ապահով և ժամանակին տեղափոխման համար:
6.4. Փոխադրման ժամանակ բեռների վնասման դեպքում Կատարողը պետք է Պատվիրատուին փոխհատուցի վնասված բեռի համար՝ ելնելով նրա հայտարարված արժեքի չափից: Վնասված բեռի արժեքը որոշվում է Ստացողի կողմից տրվող ընդունման/հանձնման արձանագրության հիման վրա:
6.5. Եթե տեղի է ունեցել երթի խափանում Պատվիրատուի կողմից փաստաթղթերի սխալ ձևակերպման, ինչպես նաև մեքենաների բեռնաթափումից հրաժարվելու պատճառով, որի մասին Կատարողին ժամանակին տեղյակ պահվել է, ապա Պատվիրատուն փոխհատուցում է Կատարողի ծախսերը:
6.6.Պայմանագրով չնախատեսած դեպքերի ժամանակ Կողմերը առաջնորդվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

 

7. Ֆորս-մաժոր

7.1.Կողմերը պատասխանատվություն չեն կրում իրենց պարտականությունների թերի կատարման կամ ընդհանրապես անկատար թողնելու համար, եթե դրանք հետևանքն են այնպիսի հանգամանքների, որոնք Կողմերը չէին կարող կանխատեսել և կանխել հնարավոր միջոցներով, օրինակ՝ հրդեհ, տարերային աղետ, պատերազմ, ցանկացած տեսակի պատերազմական օպերացիաներ, պաշարում, ինչպես նաև տրանզիտային երկրների պետական մարմինների որոշումներ (այսուհետև՝ ֆորս-մաժորային պայմաններ):
7.2.Կողմը, որը չի կարողանում իրականացնել իր պարտավորությունը ըստ Պայմանագրի, պետք է տեղյակ պահի այդ մասին մյուս Կողմին ֆորս-մաժորային պայմանների ի հայտ գալուց 48 ժամվա ընթացքում:
7.3.Կողմը, որը չի կարողանում իրականացնել իր պարտավորությունը ըստ Պայմանագրի, պետք է հաստատի ֆորս-մաժորային պայմանների առկայությունը Առևտրա-արդյունաբերական ռեգիոնալ պալատի կամ այլ միջազգային իրավասու կազմակերպությունների կողմից ֆորս-մաժորային պայմանների ի հայտ գալուց 14 օրվա ընթացքում:

 

8. Վեճերի լուծման կարգը


8.1.Սույն պայմանագրից ծագած վեճերն ու տարաձայ¬նու¬թյունները լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով:
8.2.Այն դեպքում, եթե վեճերն ու տարաձայնությունները հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, նրանք լուծվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:


9. Պայմանագրի գործողության ժամկետը


9.1 Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մեկ տարի ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ 30 օրվա ընթացքում Կողմերից մեկի առարկության բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է երկարաձգված մինչև հաջորդ օրացույցային տարի:
9.2 Սույն Պայմանագիրը կազմված է երկու օրինակից, յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում ունի իրավական ուժ միայն այն դեպքում, եթե այն կազմված է երկկողմանի համաձայնությամբ, ձևակերպված է գրավոր, և կա երկու Կողմերի ստորագրությունները:
9.3 Կողմերի միջև ֆաքսիմելային և էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով ստացված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ:


_____________ Կատարող                                                                                                                                  _____________ Պատվիրատու

 

 

10. Կողմերի իրավաբանական հասցեները և բանկային տվյալները

 

 

 

    Կատարող

  «Դան Տրանս» ՍՊԸ

 

                    Պատվիրատու

               «          » ՍՊԸ

 

 

Գործունեության հասցե՝

ՀՀ. ք.Երևան, 0081

Հաղթանակ 2փ., 30տ.

ՀՎՀՀ 01838795

Վկայական 03Ա072136

Գրանցման համարը 290.110.03307

«Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ

Հ/Հ  253030023639-0010 AMD

       253030023662-0013 RUB

       253030023647-0011 USD

       253030023654-0012 EUR

Հեռ.:+ 374-10-74-32-88

        + 374-10-74-32-89

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  ________________  Դ.Գ. Հայրապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 __________________