Վտանգավոր բեռներ են համարվում հատուկ անվտանգության միջոցների կիրառում պահանջող նյութերը. դրանք են` բարձր վտանգ ունեցող, ֆիզիկաքիմիական ՀՍՏ 19433-88 հատկություններով օժտված հետևյալ նյութերը.
Վտանգավոր բեռների դասակարգեր
Ամեն դասակարգի վտանգավեր բեռները` համապատասխան իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշների, վտանգավորության աստիճանի և տեսակների բաժանվում են ենթակարգերի, դասակարգերի և խմբերի, ըստ ՀՍՏ 19433-88, տարբերակվում են`
1. Դաս
1 - պայթուցիկ նյութեր, որոնք իրենց հատկանիշներով կարող են պայթել, հրդեհ առաջացնել, ինչպես նաև պայթուցիկ հեղուկներ և նյութեր պարունակող սարքավորումներ, որոնք նախատեսված են պիրոտեխնիկ ազդեցության ստացման համար:
ենթակարգ 1.1 - պայթունավտանգ պայթուցիկ և պիրոտեխնիկնյութեր կամ արտադրանքներ, որոնք ունեն զանգվածային հրդեհի վտանգ, երբ պայթյունը միանգամից ոչնչացնում է ամբողջ բեռը:
ենթակարգ 1.2- պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք մասսայականորեն չեն պայթում
ենթակարգ 1.3 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք հրդեհի վտանգ են ներկայացնում փոքր պայթունի դեպքում կամ անգամ առանց դրա:
ենթակարգ 1.4 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք փոխադրման ժամանակ սակավ վտանգ են ներկայացնում պայթունի համար ինքնուրույն բռնկցման դեպքում և չեն վնասում սարքերն ու փաթեթները:
ենթակարգ 1.5 - զանգվածային պայթունավտանգ նյութեր, որոնք քիչ զգայուն են և փոխադրման ընթացքում դրանց բռնկումից քիչ հավանական է պայթյունի առաջացումը:
ենթակարգ 1.6 - Արտադրանքներ, նյութեր, որոնք պարունակում են բացառապես ոչ պայթուցիկ նյութեր, պայթունի վտանգ գրեթե չեն ներկայացնում, զանգվածային պայթյուն չեն առաջացնում:
2. ԴԱՍ
2 – սառեցմամբ հեղուկացված սեղմված գազեր և որոնք լուծված են ճնշման տակ և համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին.
• 50C –ի դեպքում գոլորշիների (3 кгс/смЧЗОО кПа)-ից ավելի կամ հավասար բացարձակ ճնշում
• 50C –ից ցածր կրիտիկական ջերմաստիճան:
Ըստ ֆիզիկական վիճակի գազերը բաժանվում են`
-
Սեղմված գազեր, որոնց ջերմաստիճանը 10С- –ից ցածր է,
-
Հեղուկ գազեր, որոնք ունեն 10C-ին հավասար կամ բարձր ջերմաստիճան, բայց ոչ ավելի 70 C- ից,
-
Հեղուկ գազեր, որոնց կրիտիկական ջերմաստիճանը բարձր է կամ հավասր 70C-ի,
-
ճնշման տակ լուծված,
-
Սառեցմամբ հեղուկացված,
-
Հատուկ միջոցների ազդեցության տակ ընկնող աէրոզոլներ և սեղմված գազեր:
Գազերը իրենց բաղադրությամբ նշվում են հատուկ տառերով և լինում են`
A — հեղձուցիչ
O — oքսիդացնող
F — դյուրավառ
T — թունավոր
TF — թունավոր, դյուրավառ
TC — թունավոր, քայքայիչ
TO — թունավոր,օքսիդացնող
TFC — թունավոր, դյուրավառ, քայքայիչ
TOC — թունավոր, օքսիդացնող, քայքայիչ
Ենթակարգեր
-
ենթակարգ 2.1 - չհրկիզվող գազեր
-
ենթակարգ 2.2 - չհրկիզվող թունավոր գազեր
-
ենթակարգ 2.3 - դժվար հրկիզվող գազեր
-
ենթակարգ 2.4 - հեշտ հրկիզվող թունավոր գազեր
-
ենթակարգ 2.5 - քիմիապես անկայուն գազեր
-
ենթակարգ 2.6 - քիմիապես անկայուն, թունավոր գազեր

Դյուրավառ գազեր:
Նշան (կրակ): սև կամ սպիտակ.
Հիմնագույն: կարմիր, 2 թվանշանը ներքևի անկյունում

Ոչ դյուրավառ, ոչ թունավոր գազեր:
Նշան (գազային բալոն): սև կամ սպիտակ.
Հիմնագույն: կանաչ, 2 թվանշանը ներքևի անկյունում
Թունավոր գազեր:
3. ԴԱՍ
3 - դյուրավառ հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև, լուծույթում կամ սուսպենզիաներում պինդ նյութեր պարունակող հեղուկներ, որոնք անջատում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն փակ հալոցում բռնկման 61C և ցածր ջերմաստիճան :
ենթակարգ 3.1 - դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում ցածր է -18C, կամ որոնք ունեն բռնկման ջերմաստիճան բացի դյուրավառությունից այլ վտանգավոր հատկությունների հետ համադրման արդյունքում:
ենթակարգ 3.2 - Միջին բռնկման ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ՝փակ հալամանում -18C-ից մինչև +23C է բռնկման ջերմաստիճանով:
ենթակարգ 3.3 - բռնկման բարձր ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում 23C-ից 61C է:
Դյուրավառ հեղուկներ:
Նշան: սև կամ սպիտակ,
Հիմնագույն: կարմիր,
3 թվանշանը ներքևի անկյունում
4 ԴԱՍ
4 - դյուրավառ նյութեր (բացի որպես պայթյունավտանգ դասակարգվածներից) որոնք տեղափոխման ժամանակ ընդունակ են հեշտ վառվել ներքին բռնկման աղբյուրներից`շփման, խոնավության կլանման, ինքնաբուխ քիմիական ռեակցիաների, ինչպես նաև տաքանալու հետևանքով:
ենթակարգ 4.1 - դյուրավառ պինդ նյութեր, որոնք ընդունակ են հեշտ բռնկվել և ակտիվորեն այրվել բռնկման արտաքին աղբյուրների կարճատև ներգործության արդյունքում (կայծի,կրակի կամ շփման):
Դյուրավառ պինդ նյութեր:
Նշան (կրակ): սև
Հիմնագույն: սպիտակ, յոթ ուղղահայաց կարմիր գծերով;
4 թվանշանը ներքևի անկյունում:
Լրացուցիչ տեղեկացում ենթակարգի մասին
Պինդ դյուրավառ, պայթուցիկ նյութերը այն նյութերն են, որոնք խոնավեցված են ջրով կամ այլ լուծույթներով, պայթուցիկության աստիճանը նվազեցնելու համար: Ինքնառեակտիվ նյութերը հանդիսանում են ջերմաանկայուն, որոնք ընդունակ են ենթարկվել ուժգին էկզոթերմիկ տարալուծման նույնիսկ առանց թթվածնի (օդի). Նման ինքնառեակտիվ նյութերը ենթակա են տեղափոխման, ջերմաստիճանը կարգավորվող պայմաններում:Անվտանգության պահպանման համար Ինքնառեակտիվ նյութերը խառնում են խտությունը թուլացնող լուծույթներով:
ենթակարգ 4.2 - դյուրավառ նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնուրույն տաքանալ և բռնկվել:Այս նյութերը ընդունակ են բռնկման թթվածնի հետ շփման մեջ մտնելով:
Դյուրավառ նյութեր:
Նշան (կրակ): սև
Հիմնագույն: կարմիր ներքևում, սպիտակ վերևում;
4 թվանշանը ներքևի անկյունում
Լրացուցիչ տեղեկացում ենթակարգի մասին
Ինքնաբռնկումը առաջանում է այն դեպքում, երբ ջերմագոյացման արագությունը գերազանցում է ջերմակորստին և ջերմաստիճանը հասնում է բռնկման ջերմաստիճանի:
ենթակարգ 4.3 - Նյութեր, որոնք ջրի հետ շփման ժամանակ արտադրում են բռնկվող գազեր:
Նշան (կրակ): սև կամ սպիտակ:
Հիմնագույն: կապույտ, 4 թվանշանը ներքևի անկյունում
5. ԴԱՍ
5 - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք ընդունակ են հեշտությամբ անջատել թթվածին, նպաստել այրմանը, ինչպես նաև համապատասխան պայմաններում, կամ այլ նյութերի հետ խառնուրդի դեպքում կարող են հանգեցնել ինքնայրման և պայթյունի:
ենթակարգ 5.1 - Օքսիդացնող նյութեր, որոնք ինքնաբերաբար այվող չեն, բայց նպաստում են այլ նյութերի բռնկմանը, և այրման ժամանակ անջատում են թթվածին, ինչի հետևանքով էլ մեծացնում են կրակի ինտենսիվությունը:
Նշան (կրակ շրջագծով): սև
Հիմնագույն: դեղին, 5.1 թվանշանը ներքևի անկյունում
ենթակարգ 5.2 - Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են հանդես գալ որպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոխազդել այլ նյութերի հետ: Դրանցից շատերը հեշտ վառվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ:
Նշան (կրակ շրջագծով): սև
Հիմնագույն: դեղին, 5.2 թվանշանը ներքևի անկյունում
Լրացուցիչ տեղեկացում ենթակարգի մասին
Օրգանական պերօքսիդները հակված են էկզոթերմիկ տարալուծման նորմալ և բարձր ջերմաստիճանի ժամանակ: Տարալուծումը կարող է սկսվել այլ խառնուրդների հետ շփման մեջ մտնելուց կամ հարվածի դեպքում: Տարալուծման արագությունը կախված է օրգանական պերօքսիդի բաղադրությունից: Տարալուծումը կարող է հանգեցնել թունավոր և դյուրավառ գազերի արտանետմանը: Օրգանական պերօքսիդներից մի քանիսը հակված են տարալուծման արդյունքում առաջացնել պայթյուն, հատկապես փակ տարածության պայմաններում: Օրգանիկ պերօքսիդները բաժանվում են յոթ վտանգավորության աստիճանի:
6. ԴԱՍ
6 - Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի և արցունքագեղձի հետ շփման արդյունքում ընդունակ են հանգեցնել թունավորման հիվանդության կամ մահվան
ենթակարգ 6.1 - Թունավոր (տոկսիկային) նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել թունավորման շնչելու ժամանակ (գոլորշի, փոշի), օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի հետ շփման արդյունքում:
Նշան (գանգ, խաչված ոսկռերով) սև
Հիմնագույն: սպիտակ, 6 թվանշանը ներքևի անկյունում
Լրացուցիչ տեղեկացում ենթակարգի մասին
Փաթեթավորման խումբ I: ուժեղ թունավոր նյութեր
Փաթեթավորման խումբ II: թունավոր
Փաթեթավորմանխումբ III: թույլթունավորնյութեր
ենթակարգ 6.2 - Հիվանդությունների հանգեցնող միկրոօրգանիզմներ պարունակող նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար:
Նշանի ներքևի անկյունում կարող են լինել զգուշացումներ «Ինֆեկցիոն նյութեր» և « Վնասվածքի կամ արտահոսման դեպքում տեղեկացնել Առողջապահական մարմիններին»:
Նշան (երեք կիսալուսին շրջագծի վրա), սև
Հիմնագույն: սպիտակ, 6 թվանշանը ներքևի անկյունում
Լրացուցիչ տեղեկացում ենթակարգի մասին
Կախված ռիսկային աստիճանից յուրաքանչյուր խմբի համար օգտագործում են հետևյալ չափանիշները.
Խումբ 4: Ախտածին (պաթոգեն) օրգանիզմներ, որոնք հարուցիչ են հանդիսանում մարդկանց և կենդանիների համար, փոխանցվում են մեկից մյուսին և չունեն բուժման և նախապահպանության (պրոֆիլակտիկ) լուծումներ:
Խումբ 3: Ախտածին (պաթոգեն) օրգանիզմներ, որոնք հարուցիչ են հանդիսանում մարդկանց և կենդանիների համար, չեն փոխանցվում մեկից մյուսին և ունեն բուժման և նախապահպանության (պրոֆիլակտիկ) լուծումներ:
Խումբ 2: Ախտածին (պաթոգեն) օրգանիզմներ, որոնք հարուցիչ են հանդիսանում մարդկանց և կենդանիների համար, բայց լուրջ վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են հարուցել սուր ինֆեկցիոն հիվանդություններ: ՈԻնեն բուժման և նախապահպանության (պրոֆիլակտիկ) լուծումներ:
7. ԴԱՍ
7 - Ռադիոակտիվ նյութեր ավելի քան 70 кБк/кг (2 нКи/г) տեսակարար ակտիվությամբ:
Խումբ I – Սպիտակ նշան (երեքնուկ): սև
Հիմնագույն: սպիտակ, 7 թվանշանը ներքևի անկյունում
Տեքստ (պարտադիր): սև, նշանիներքևիմասում «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ», «ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ…», «ԱԿՏԻՎՈԻԹՅՈՒՆ…» : «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ» բառից հետո պետք է հետևի մեկ կարմիր ուղղահայաց գիծ:
Խումբ II – Դեղին նշան (երեքնուկ): սև
Հիմնագույն: վերևի մասում — դեղին, սպիտակ եզրանախշով: Ներքևի մասում — սպիտակ: 7 թվանշանը ներքևի անկյունում:
Տեքստ (պարտադիր): սև, նշանիներքևիմասում «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ», «ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ…», «ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ…» Սևուղղանկյանմեջ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆԻՆԴԵՔՍ»: «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ» բառիցհետոպետքէհետևեներկու կարմիրուղղահայացգծեր:
Խումբ III - Դեղին նշան (երեքնուկ): սև
Հիմնագույն: վերևի մասում — դեղին,սպիտակ եզրանախշով: Ներքևի մասում — սպիտակ: 7 թվանշանը ներքևի անկյունում
Տեքստ (պարտադիր): սև, նշանի ներքևի մասում «ՌԱԴԻՈԱԿՏԻՎ», «ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ…», «ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ…»: Սև ուղղանկյան մեջ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՆԴԵՔՍ»:
«ՌԱԴԻՈԱԿՏԻՎ» բառից հետո պետք է հետևեն երեք կարմիր ուղղահայաց գիծ:
7-րդ դասի մասնատվող նյութեր:
Հիմնագույն : սպիտակ
Տեքստ (պարտադիր): սևով նշանի վերևի մասում «ՄԱՍՆԱՏՎՈՂ ՆՅՈՒԹԵՐ»: Սև ուղղանկյան մեջ նշանի ներքևում «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ ԸՍՏ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ»: 7 թվանշանը ներքևի անկյունում:
8 ԴԱՍ
8 - կոռոզիոն նյութեր, որոնք հանգեցնում են մաշկի, արցունքագեղձի և շնչուղիների վնասման, մետաղների կոռոզիայի, տրանսպորտային միջոցների, կառույցների և բեռների վնասման, ինչպես նաև օրգանական և որոշ քիմիական նյութերի հետ փոխազդեցության արդյունքում կարող են հանգեցնել հրդեհների,:
-
ենթակարգ 8.1 - թթուներ
-
ենթակարգ 8.2 - ալկալիներ
-
ենթակարգ 8.3 - տարբեր այրող և կոռոզիոն նյութեր
Լրացուցիչ տեղեկացում ենթակարգի մասին
8-րդ դասին պատկանող նյութերը բաժանվում են երեք մասի,որոնց համար նախատեսված են փաթեթավորման խմբեր` տեղափոխման ժամանակ:
Փաթեթավորման խումբ I: ուժեղ քայքայիչ նյութեր
Փաթեթավորման խումբ II: քայքայիչ նյութեր
Փաթեթավորման խումբ III: թույլ քայքայիչ նյութեր
Նշան (երկու սրվակներից դուրս լցվող հեղուկներ, ձեռքի կամ մետաղի վնասումով): սև.
Հիմնագույն: սպիտակ վերևի մասում, ներքևի մասում սև, սպիտակ եզրանախշով:
8 թվանշանըներքևիանկյունում
9. ԴԱՍ
9 - Տեղափոխման ժամանակ համեմատաբար ցածր վտանգ ներկայացնող նյութեր, որոնք չեն դասվում վերոհիշյալ որևէ դասի մեջ, բայց պահանջում են իրենց նկատմամբ կիրառել սահմանված կանոններ տեղափոխման և պահպանման ժամանակ:
-
ենթակարգ 9.1 - Պինդ և հեղուկ վառվող նյութեր, որոնք իրենց հատկություններով չեն դասվում 3-րդ և 4-րդ դասին, բայց որոշակի պայմաններում կարող են լինել հրդեհավտանգ (վառվող հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ ամանում +61C-ից մինչև +100C է, մանրաթելեր և համանման այլ նյութեր):
-
ենթակարգ 9.2 - Նյութեր, որոնք որոշակի պայմաններում դառնում են այրող և կոռոզիոն:
Լրացուցիչ տեղեկացում ենթակարգի մասին
9-րդ դասին պատկանող նյութերի տեղափոխման համար նախատեսված են հետևյալ փաթեթավորման խմբերը:
Փաթեթավորման խումբ II: նյութեր, վտանգավորության միջին աստիճանով
Փաթեթավորման խումբ III: նյութեր, վտանգավորության ցածր աստիճանով
Այս նյութերի տեղափոխման ժամանակ (հեղուկ/առանց տարայի) տեղափոխող տրանսպորտային միջոցի կողային երկու մասերում և ետնամասում պետք է առկա լինի այս տարբերանշանը: