Ընկերության հիմնական գործունեությունն է բեռների տեղափոխում ԱՊՀ երկրներից Հայաստան և հակառակ ուղղություններով՝ օգտագործելով TIR CARNET համակարգը: Անհրաժեշտ տրանսպորտային թղթաբանության ձևակերպումից զատ, մենք կարող ենք որոշել արտակարգ հարցեր, այդ թվում՝ բեռների ապահովագրման և ուղեկցման:

 

ԴանՏրանս ընկերությունը իրականացնում է ոչ միայն ավտոմոբիլային, այլ նաև հավաքական բեռների փոխադրումներ Ռուսաստանի, Ասիայի, Կովկասի և ԱՊՀ երկրներ, առաջարկելով միջազգային ստանդարտներին համապատասխանող արդիական փոխադրամիջոցներ, որոնք զինված են կապի և վերահսկման նորագույն համակարգերով:

 

Այսօր, ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները հնարավորություն են տալիս հաջողությամբ լուծել մի շարք տարբեր խնդիրներ: Ի սկզբանե ընկերության գործունեության հիմնական շեշտադրումը դրված է եղել բեռնափոխադրումների կառավարման, անվտանգության և հաճախորդների սպասարկման վրա:

 

ԴանՏրանսը զբաղվում է տարբեր ծավալի և կշռի, ինչպես նաև ցանկացած դասի բեռների փոխադրումով: Ստանդարտ չափսերի բեռների փոխադրումը կազմակերպվում է համեմատաբար ավելի պարզ և արագ: Այս դեպքում շարժակազմի ընտրության համար հաշվի է առնվում բեռի որոշակի առանձնահատկությունները, ինչպիսք են՝ տեսակը և ծավալը: Հատուկ դժվարություն են ներկայացնում ոչ ստանդարտ չափսերի բեռնափոխադրումները:

 

 Այս տեսակի փոխադրումն իրականացնելու համար անհրաժեշտ է գնահատել բեռի քաշը, չափսը, առանձնահատկությունը, ինչպես նաև ընտրել համապատասխան փոխադրող միջոց: Նաև պետք է մշակել ճիշտ երթուղին և պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը: Համախմբված բեռների փոխադրումը պատկանում է հատուկ կատեգորիայի:

 

Իրենց առանձնահատկությունն է՝ ուղարկել ցանկացած զանգվածի ապրանքներ նշված նպատակակետ՝ սկսած 100 կգ-ից:Մեր ընկերության կողմից բեռը առաքվում է ամբողջությամբ, և պատվիրատուն վճարում է ոչ թե մեքենայի վարձավճարը, այլ միայն բեռի զբաղեցրած տարածքի գումարը:

 

Դիմելով մեզ դուք ձեռք կբերեք վստահելի գործընկեր՝ վստահ լինելով ձեր բեռի հուսալի և ապահով փոխադրման համար: