"Դան Տրանս" ՍՊԸ տրանսպորտային ընկերությունը հաջողությամբ իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ սկսած 2006թ. Տարեց տարի մեր ընկերությունը ընդլայնում է իր գործունեության դաշտը: Ունենալով իր սեփական ավտոպարկը՝ "Դան Տրանս"-ը հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատարներից մեկը, իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ ԱՊՀ երկրներից Հայաստան և հակառակ ուղղությամբ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների:

 

Թիմային աշխատանքի շնորհիվ "Դան Տրանսը" արագ, արդյունավետ և մատչելի գներով կարող է կազմակերպել տարբեր միջազգային բեռնափոխադրումներ ցանկացած հեռավորության վրա:

 

Պատասխանատվությունը և պրոֆեսիոնալիզմը այն հատկանիշներն են, որոնք բնորոշ են մեր աշխատակազմին:

 

Առանձնահատուկ կարևորություն է տրվում վարորդների կարգապահությանը միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու ընթացքում: "Դան Տրանս"-ում աշխատում են փորձառու վարորդներ, ինչն ապահովում է ծառայությունների որակն ու հուսալիությունը:

 

Բեռնափոխադրման ողջ պրոցեսի ընթացքում իրականացվում է մշտական հսկողություն բեռի շարժի նկատմամբ՝ հնարավորություն ընձեռելով տեղեկություն ստանալ բեռի կարգավիճակի և գտնվելու վայրի մասին: 

 

"ԴանՏրանս" ընկերությունը միշտ ձգտում է նորանոր ձեռքբերումների: Մենք իրականացնում ենք բեռնափոխադրումներ՝ զարգանալով ժամանակի ընթացքին զուգահեռ և համապատասխանելով բոլոր միջազգային ստանդարտներին:

 

 

ԴանՏրանսը զբաղվում է  տարբեր ծավալի և կշռի, ինչպես նաև ցանկացած դասի բեռների փոխադրումով:Ստանդարտ չափսերի բեռների փոխադրումը կազմակերպվում է համեմատաբար ավելի պարզ և արագ: Այս դեպքում շարժակազմի ընտրության համար հաշվի է առնվում բեռի որոշակի առանձնահատկությունները, ...
ԴանՏրանս ընկերությունը իրականացնում է ոչ միայն ավտոմոբիլային, այլ նաև վտանգավոր բեռների փոխադրումներ, առաջարկելով  արդիական փոխադրամիջոցներ: Այս փոխադրման եղանակը կարելի է կազմակերպել աշխարհի ցանկացած կետից: Իսկ մեր լոգիստիկայի բաժինը մանրակրկիտ ...